Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 58-Ա որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարմաշեն համայնքի տեխնիկաների սպասարկման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների փոխանցման ակտը՝ համաձայն հավելվածի:
|