Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ, 7-րդ 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի թիվ 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 8 նիստի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 39 ընտանիքների անդամների՝ դրամական օգնության վերաբերյալ դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 37 (երեսունյոթ) սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրամադրել միանվագ դրամական օգնություն ընդամենը՝ 985000 (ինը հարյուր ութսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 3-րդ խմբի 1-ին դասի «Հարազատին կորցրած անձինք» բյուջեի ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 1 (մեկ) սոցիալապես անապահով ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման համար ընտանիքին տրամադրել 25000 (քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Մերժել Գառնիկ Նորիկի Տիգրանյանի դիմումը՝ Ախուրյան համայնքում փաստացի չբնակվելու պատճառով: |