Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի գյուղի բնակիչ՝ Արտակ Արմենակի Կարապետյանը 2024 թվականի օգոստոսի 28-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 345,33 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության արհեստանոցը, անասնաշենքը և ծածկը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-071-0043-0018 կադաստրային ծածկագրով 0,0644 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 345,33 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության արհեստանոցը, անասնաշենքը և ծածկը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-071-0043-0018 կադաստրային ծածկագրով, 0,0644 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Հովունի, 2-րդ փողոց, 28 արհեստանոց, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 01082024-08-0030) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 520042 (հինգ հարյուր քսան հազար քառասուներկու) դրամ արժեքով, որից՝ 435807 (չորս հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր յոթ) դրամը շինության արժեքն է, իսկ 84235 (ութանասունչորս հազար երկու հարյուր երեսունհինգ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Արտակ Արմենակի Կարապետյանին (ծնված 08/03/1961թ.)
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արտակ Արմենակի Կարապետյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |