Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2003 թվականի մայիսի 17-ի թիվ 32 որոշմամբ, հաշվի առնելով, որ Մուշեղ Անդրանիկի Բարսեղյանը մահացել է (մահվան վկայական՝ ԱԱ 142504, տրված՝ 12.05.2008թ. ) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան գյուղի բնակիչ Անահիտ Գեղամի Բարսեղյանի և ընտանիքի անդամների համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան գյուղի, Յուրի Ղամբարյան փողոցի, 2-րդ անցուղու, 9Ա շենքի, թիվ 5, երկու սենյականոց բնակարանը՝ 60,74 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերել Անահիտ Գեղամի Բարսեղյանի ընտանիքի հետևյալ երեք անդամներին․
1) Բարսեղյան Անահիտ Գեղամի (ծնված 1952 թվականի մարտի 1-ին), ինքը,
2) Բարսեղյան Արա Մուշեղի (ծնված 1979 թվականի դեկտեմբերի 2-ին),տղան,
3) Հարությունյան Հասմիկ Մարտինի (ծնված 1985 թվականի հունվարի 3-ին), հարսը,
2.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ նվիրառուների միջոցներով: |