Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 220
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 71-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՍԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԹՎՈՎ 5 ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 19-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն գյուղում 2022 թվականի ապրիլի 20-ին անցկացված հանրային լսման արդյունքներ մասին կազմված արձանագրության 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի թվով 5 փողոց անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի զոհերի անուններով՝

1) 1Ա փողոցը անվանակոչել «Գևորգ Կանդալյան փողոց» անվամբ
2) 1Բ փողոցը անվանակոչել «Պերճ Անտոնյան փողոց» անվամբ 
3) 2 փողոցը անվանակոչել «Մարտին Ներսիսյան փողոց» անվամբ
4) 8Ա փողոցը անվանակոչել «Դավիթ Ղազարյան փողոց» անվամբ
5) 8Բ փողոցը անվանակոչել «Արկադի Բաղդասարյան փողոց» անվամբ

2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով 3-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանակոչման պետական գրանցում իրականացնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի փողոցների անվանակոչման վերաբերյալ որոշումը տրամադրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ախուրյանի անձնագրային բաժանմունքին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner