Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության 2024 թվականի մայիսի 08-ի գրությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ծրագրի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի ֆոտովոլտային կայանի տեղադրման համար, որպես համայնքային ներդրում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը հատկացնել 2400000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) դրամ: |