|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 մարտի 2021 թվականի N 15 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 3 ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԹՎՈՎ 29
ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի,18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի անապահով ընտանիքների դիմումները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեի 10.3.1 «Հարազատին կորցրած անձինք» ծրագրի «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» 4726 հոդվածով նախատեսված գումարներից թվով 4 անապահով ընտանիքների տրամադրել դրամական օգնություն՝ 100 000/մեկ հարյուր հազար/ դրամ՝ համաձայն թիվ 1 հավելվածի։ 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի պահուստային միջոցներ «Այլ նպաստներ բյուջեից» ծրագրի 4729 հոդվածից թվով 3 գերեվարված զինծառայողների ընտանիքներին և թվով 25 անապահով ընտանիքների տրամադրել դրամական օգնություն՝ ընդհանուր 615000 /վեց հարյուր տասնհինգ հազար/ դրամ՝ համաձայն թիվ 2 հավելվածի։ |
Կողմ -12 ԲԱԲՈՒՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(21.97 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|