Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հաշվի առնելով «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահի 2024 թվականի հունիսի 18-ի գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի համայնքային կենտրոնի դահլիճի հիմնանորոգման և գույքի ձեռք բերման համար, որպես համայնքային ներդրում «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրել 1662000 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսուներկու) հազար դրամ: |