Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 33-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով ինքնակամ կառույցները Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում թիվ 2024NNLBDZ ծածկագրով հաշվառված լինելու հանգամանքը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 1/1 հասցեում գտնվող 08-077-0016-0004 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացվող 1,05 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն փոխադրված, համայնքային սեփականության հողամասի վրա գտնվող 334,08 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հիմքը և օժանդակ շինությունը համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի 1-ին փողոց 4-րդ նրբանցք թիվ 1/1 հասցեում գտնվող, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, համայնքապատկան հողամասի վրա գտնվող արտադրական նշանակության շինությունները համայնքի սեփականությունը համարելու և օրինական ճանաչելու մասին» 950-Ա որոշումը: