Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑ 13 ՀԱՍՑԵԻ 08-065-0041-0026 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Քաղաքացի Արման Սամվելի Մանուկյանը  (ծնված 1987 թվականի ապրիլի  11-ին)  դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին`  իրեն   և   Սամվել  Վոլոդյայի  (ծնված 1962 թվականի հոկտեմբերի 10-ին), Սաթենիկ  Վոլոդյայի (ծնված 1966 թվականի հունվարի 6-ին), Հայկանուշ Սամվելի (ծնված 1985 թվականի հունիսի 28-ին) Մանուկյաններին համասեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Հացիկ բնակավայրի, 9-րդ փողոց, 13 հասցեում գտնվող, 0,086  հեկտար մակերեսով, 08-065-0041-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։

  Համասեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 73,3 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունները կառուցվել են 1993 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Նույն հողամասի վրա ինքնակամ  կառուցված 105,07 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը  կառուցվել է 2010 թվականին  (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում  թիվ 2024VBXCJC ծածկագրով:

 Ղեկավարվելով   քաղաքացիական   օրենսգրքի  188-րդ  հոդվածի   6-րդ  մասի,    «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի «ա»  ենթակետի  և  22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված, շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Հացիկ բնակավայրի (Շիրակի մարզ, 16-րդ գոտի) համար 0,0874 է և հիմք ընդունելով  Արման Սամվելի Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Հացիկ բնակավայրի, 9-րդ փողոց, 13  հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառուցված 73,3 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունները ճանաչել օրինական՝ առանց  վճարների  գանձման:

2.Նույն հողամասի վրա ինքնակամ  կառուցված 105,07 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության 105,07 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան  յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման վճարը կազմում է 10000 դրամ  և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0, 0874 գործակիցը։

4.Շինության օրինականացման համար հաշվարկված գումարը կազմում է  91831 (իննսունմեկ հազար ութ հարյուր երեսումեկ) դրամ ։

5.Նույն հողամասի վրա գտնվող բնակելի տանը կից 2021 թվականին կառուցված   28,55 քառակուսի մետր արտաքին մակերեսով հատվածը  թողնել  ինքնակամ,  որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի  համասեփականատերերը:

6.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետում նշված ընդհանուր գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner