Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով հողամասի սեփականատեր՝ Սերգեյ Բորիսի Համբարյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, Կարմրաքար բնակավայրը ներառող, միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 08-055-0108-0022 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0,6 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակություն՝ ջերմոցային տնտեսություն և անասնագոմ կառուցելու համար:
2.Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը սահմանված կարգով արտացոլել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: |