Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 08-004-0054-0009 կադաստրային ծածկագրով հողամասում տեղադրված է արևային ֆոտովոլտային կայան, ինչպես նաև այն, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, Ազատան բնակավայրը ներառող, միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 08-004-0054-0009 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,42557 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը նախատեսված է էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`
1, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-004-0054-0009 կադաստրային ծածկագրով 0,42557 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկայի օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ:
2. Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: