Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14․3 հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով հողամասերի սեփականատերեր՝ Գևորգ Ռաֆիկի Դավթյանի, Մամիկոն Սամվելի Էլբակյանի, Մկրտիչ Սեդրակի Հովսեփյանի և Անի Զարզանդի Սարգսյանի համատեղ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, Վահրամաբերդ բնակավայրը ներառող, միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 08-108-0082-0020 և 08-108-0082-0021 կադաստրային ծածկագրերով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,616 հեկտար և 0,074387 հեկտար մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակություն՝ ջերմոց կառուցելու համար:
2.Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը սահմանված կարգով արտացոլել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: |