Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, 08-007-0627-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասից 0,05339 հեկտար մակերեսով հատվածը (հասցեն՝ գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 13/3 հողամաս)` կառուցապատելու, առավել արդյունավետ պահպանելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել և հաստատել հողամասի օտարման մեկնարկային գինը՝ 700000 (յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը մեկ լոտով օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն:
3.Աճուրդային մեկ քայլը հաստատել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, աճուրդին մասնակցելու նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 50 տոկոսի չափով: |