Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի «բ» ենթակետի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով 2025 թվականի նոյեմբերի 14-ին՝ Մեծ Սարիար բնակավայրի 5/2 հասցեում գտնվող, ««Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրում 103 հա ընդհանուր տարածքների անտառապատում» ծրագրով նախատեսվող գործունեության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար կազմակերպված հանրային լսման արձանագրությունը (Lսումների ընթացքում հանրության կողմից գրավոր և բանավոր կարծիքներ, դիտողություններ կամ առաջարկություններ չեն ներկայացվել) և հաշվի առնելով նախաձեռնողի՝ ընկերության տնօրենի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1.Նախնական համաձայնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի տարածքում գտնվող, ««Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրում 100 հա ընդհանուր տարածքների անտառապատում» ծրագրով նախատեսվող գործունեությանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անցկացման նպատակով: |