Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1009-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2025 թվականի N 1009-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱԶԳԱՎՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԶՈՀՐԱԲ ԳՈՒՐԳԵՆԻ, ՕՖԵԼՅԱ ՆԻԿՈԼԱՅԻ, ԳՈՒՐԳԵՆ, ՔՆԱՐԻԿ ԵՎ ԼԵՎՈՆ ԶՈՀՐԱԲԻ ՊԱՐՍԱՄՅԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 3-րդ փողոց, 3 հասցեում գտնվող, քաղաքացիներ Զոհրաբ Գուրգենի, Օֆելյա Նիկոլայի, Գուրգեն, Քնարիկ  և  Լևոն Զոհրաբի Պարսամյաններին պատկանող 08-037-0024-0011 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության օրինական հողամասին կից առկա է ավելի օգտագործվող 0.001 քառակուսի մետր մակերեսով հողամաս, որի նկատմամբ իրենց սեփականության իրավունքները ճանաչելու խնդրանքով քաղաքացիները դիմել են Ախուրյան համայնքի ղեկավարին:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, դրա օգտագործումը չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1. Ճանաչել քաղաքացիներ Զոհրաբ Գուրգենի (ծնված 1948 թվականի սեպտեմբերի 20-ին), Օֆելյա Նիկոլայի (ծնված 1956 թվականի փետրվարի 02-ին), Գուրգեն Զոհրաբի (ծնված 1977 թվականի փետրվարի 22-ին), Քնարիկ Զոհրաբի (ծնված 1979 թվականի հունվարի 07-ին) և Լևոն Զոհրաբի (ծնված 1981 թվականի սեպտեմբերի 11-ին) Պարսամյանների սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 3-րդ փողոց, 3  հասցեում գտնվող բնակելի տան, անասնաշենքի և ծածկի սպասարկման  08-037-0024-0011 կադաստրային ծածկագրով 0,12 հեկտար մակերեսով օրինական հողամասին կից ավելի օգտագործվող 0,001 հեկտար մակերեսով ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ, որն արտացոլված է որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված և կադաստրի կոմիտեում թիվ 2025BUNVXS ծածկագրով մուտքագրված հողամասի հատակագծում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքի սեփականատերեր՝ Զոհրաբ Գուրգենի, Օֆելայ Նիկոլայի, Գուրգեն Զոհրաբի, Քնարիկ Զոհրաբի և Լևոն Զոհրաբի Պարսամյաններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 23

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner