Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի, 5-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 361 195 415 (երեք հարյուր վաթսունմեկ միլիոն մեկ հարյուր իննսունհինգ հազար չորս հարյուր տասնհինգ) դրամ, որից՝ 117 194 255 (մեկ հարյուր տասնյոթ միլիոն մեկ հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր հիսունհինգ) դրամ վարչական մասով, 244 001 160 (երկու հարյուր քառասունչորս միլիոն մեկ հազար հարյուր վաթսուն) դրամ ֆոնդային մասով՝
1) վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի՝ 117 194 255 (մեկ հարյուր տասնյոթ միլիոն մեկ հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր հիսունհինգ) դրամից
ա. 39 026 622 (երեսունինը միլիոն քսանվեց հազար վեց հարյուր քսաներկու) դրամն ուղղել նախորդ տարվա բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված հարկային պարտավորությունների մարմանը,
բ. 78 167 633 (յոթանասունութ միլիոն մեկ հարյուր վաթսունյոթ հազար վեց հարյուր երեսուներեք) դրամն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու» մասին թիվ 304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում` «2 985 325 000» (երկու միլիարդ ինը հարյուր ութսունհինգ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար) թիվը փոխարինել «3 910 376 000» (երեք միլիարդ ինը հարյուր տաս միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար) թվով,
բ. 2-րդ ենթակետում`«2 985 325 000» (երկու միլիարդ ինը հարյուր ութսունհինգ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար) թիվը՝ «4 271 571 400» (չորս միլիարդ երկու հարյուր յոթանասունմեկ միլիոն չորս հարյուր հազար) թվով,
2) որոշման թիվ 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-6 հավելվածների:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը: |