Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ախուրյանի խճուղի, 61 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, ներբակային հատվածի 0,0048 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասը ժամանակավոր շինություններով կառուցապատելու և որպես առևտրի, սպասարկման օբյեկտ շահագործելու նպատակով, կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով տրամադրել օգտագործման:
2. Հաստատել կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրվող հողամասի մրցույթի պայմաններն ու տարեկան վարձավճարի մեկնարկային չափը՝ համաձայն հավելվածի։ |