Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հովածի 1-ին մասի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներիՙ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2022 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2022 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
- Հավելված 1-ի 1-ին կետի 10-րդ ենթակետի նկատմամբ կիրառել 0.5 գործակից:
- Հավելված 1-ի 1-ին կետի 18-րդ ենթակետի նկատմամբ կիրառել 0.3 գործակից:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 9- Ն որոշումը:
|