Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներին և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս, հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Վաղինակի Մաթևոսյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.
1.Քաղաքացի Արթուր Վաղինակի Մաթևոսյանին (ծնված 20/10/1974 թվական) սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Գյումրու խճուղի 11/10 հասցեի 08-007-0627-0055 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 176 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0627-0064 կադաստրային ծածկագրով հողամասը՝ Ախուրյան բնակավայրի, Գյումրու խճուղի 13/5 հասցեի 56,5 քառակուսի մետր մակերեսով և 08-007-0627-0071 կադաստրային ծածկագրով հողամասը՝ Ախուրյան բնակավայրի, Գյումրու խճուղի 11/14 հասցեի 31,5 քառակուսի մետր մակերեսով նույն նպատակային և գործառնական նշանակության հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդլայնվող հողամասի սեփականատիրոջը՝ Արթուր Վաղինակի Մաթևոսյանին:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 107448 (մեկ հարյուր յոթ հազար, չորս հարյուր քառասունութ) դրամ: