Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 198
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 73-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հաշվի առնելով «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզիչների ներդրումը համայնքում սպորտի զարգացման գործում՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանել լրավճարներ՝
  1.Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 10000 դրամի չափով:
  2.Սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի,սպորտի վարպետի, մասնագիտությամբ աշխատող մասնագետների համար նրանց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 2000 դրամի չափով:
  3.Տասը և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեցող մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 5000 դրամի չափով։
  4.Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում մարզադպրոցում առկա ուսումնամարզական խմբերի քանակից ելնելով` տնօրենի, ուսումնական գծով նրա տեղակալի, հրահանգիչ-մեթոդիստի պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանվում են հետևյալ լրավճարները`
  1)23-30 ուսումնական խմբերի առկայության դեպքում՝ 3000 դրամ
  2)31 և ավելի ուսումնական խմբերի առկայության դեպքում՝ 5000 դրամ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner