Քաղաքացի Վարդան Մելիքի Մելքոնյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Լեռնուտ բնակավայրի 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 5 հասցեի 08-047-0008-0023 կադաստրային ծածկագրով 0,116 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 158,5 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ Վարդան Մելիքի Մելքոնյանի սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 0,116 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի դրույթներով՝ որոշում եմ․
1.Ճանաչել քաղաքացի՝ Վարդան Մելիքի Մելքոնյանի (ծնված 1949 թվականի հուվարի 16-ին), սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Լեռնուտ բնակավայրի 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 5 հասցեի 08-047-0008-0023 կադաստրային ծածկագրով, 0,116 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 158,5 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: