Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով գնահատման ներկայացված և <<Ա.Գ. ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի մայիսի 13-ին տրամադրված թիվ 05202221 և թիվ 05202222 գնահատման հաշվետվությունները՝ <<ԼԵՔՍՈՒՍ RX 350>> մակնիշի մարդատար և <<ԶԻԼ MMЗ>> մակնիշի բեռնատար ավտոմեքենաների շուկայական արժեքների վերաբերյալ (համապատասխանաբար 3500.0 հազար դրամ և 620.0 հազար դրամ), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝
1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և աճուրդ վաճառքի միջոցով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող 2007 թվականի արտադրության <<ԼԵՔՍՈՒՍ RX 350>> մակնիշի մարդատար և 1989 թվականի արտադրության <<ԶԻԼ MMЗ-554>> մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:
2. Ավտոմեքենաների օտարման մեկնարկային գին սահմանել՝
1) 2007 թվականի արտադրության <<ԼԵՔՍՈՒՍ RX 350>>մակնիշի ավտոմեքենայի համար՝ 3500000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) 1989 թվականի արտադրության <<ԶԻԼ MMЗ-554>> մակնիշի ավտոմեքենայի համար՝ 620000 (վեց հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
|