Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բենիամին գյուղի բնակիչ՝ Հովհաննես Արսենի Գևորգյանի 2025 թվականի հոկտեմբերի 2-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1. Արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին գյուղի բնակիչ՝ Հովհաննես Արսենի Գևորգյանին (ՀԾՀ՝ 1404940294) սեփականության իրավունքով պատկանող և հարկման օբյեկտ համարվող «Opel Astra 1.6» մակնիշի 35 NU 319 հաշվառման համարանիշով մարդատար ավտոմեքենայի (գույքահարկի պարտքի գումարը՝ 46․3 հազ.դրամ, տույժը՝ 8․8 հազ.դրամ) գույքահարկի պարտավորության մասով մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ
2. Գույքահարկ վճարողների փոխարեն կատարել վճարում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեից։ |