Քաղաքացի Նվեր Թադևոսի Փիլոյանը (ծնված 12/05/1969 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժմային սեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հովիտ բնակավայրի, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք 50 հասցեի, 0,131 հեկտար մակերեսով, 08-068-0004-0032 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։
Բաժնային սեփականության իրավունքով Նվեր Թադևոսի Փիլոյանի ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հովիտ բնակավայրի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք 50 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 216,48 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով նկուղը, աստիճանահարթակները, հացատունը, անասնաշենքը և շվաքարանը կառուցվել են 1989 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 50,79 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բանկելի տունը, աստիճանահարթակը և բաց պատշգամբը կառուցվել են 2020 թվականին՝ (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024FQGAAE ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) ենթակետի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Հովիտ բնակավայրի (Շիրակի մարզ, 18-րդ գոտի) համար 0,0631 է և հիմք ընդունելով Նվեր Թադևոսի Փիլոյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հովիտ բնակավայրի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք 50 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 216,48 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով նկուղը, աստիճանահարթակները, հացատունը, անասնաշենքը և շվաքարանը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 50,79 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բանկելի տունը, աստիճանահարթակը և բաց պատշգամբը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:
3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի շինությունների, յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 10000 դրամ և կիրառել 0,0631 գործակիցը:
4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 32050 (երեսուներկու հազար հիսուն) դրամ։
5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: