Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 202
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱԶԳԱՎՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 15 ՀԱՍՑԵԻ 08-037-0054-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաքացի Զարինե Վոլոդյայի Խանոյանը (ծնված 1962 թվականի մայիսի 26-ին)  դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Երազգավորս բնակավայրի, 1-ին փողոց, 15 հասցեում գտնվող, 0,15035 հեկտար մակերեսով, 08-037-0054-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։

 Բաժնային սեփականության իրավունքով Զարինե Վոլոդյայի (ծնված 1962 թվականի մայիսի 26-ին), Վաղինակ (ծնված 1989 թվականի հունիսի 17-ին) և Կարինե (ծնված 1990 թվականի դեկտեմբերի 14-ին) Հովհաննեսի Խանոյաններին պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 148,1 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը և աստիճանահարթակը կառուցվել են 1990 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 6,09 քառակուսի մետր  մակերեսով  շվաքարանը  կառուցվել  է  2018 թվականին  (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում  թիվ 2024VQV826 ծածկագրով:

 Ղեկավարվելով   քաղաքացիական   օրենսգրքի  188-րդ  հոդվածի   6-րդ  մասի,    «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) ենթակետի  և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված, շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Երազգավորս բնակավայրի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով  Զարինե Վոլոդյայի Խանոյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Երազգավորս բնակավայրի, 1-ին փողոց, 15 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառուցված 148,1 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը և աստիճանահարթակը ճանաչել օրինական՝ առանց  վճարների  գանձման:

2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 6,09 քառակուսի մետր  մակերեսով  շվաքարանը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության 6,09 քառակուսի մետր մակերեսով շվաքարանի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման վճարը կազմում է 10000 դրամ և կիրառել  շինության տարածագնահատման գոտիականության 0,0743 գործակցիը։

4.Շվաքարանի օրինականացման համար հաշվարկված գումարը կազմում է  4525 (չորս հազար հինգ հարյուր քսանհինգ) դրամ։

5.Նույն հողամասի վրա գտնվող 1990 թվականին կառուցված 34,07 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը թողնել  ինքնակամ,  որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  պարտավորությունները  և  ռիսկերը կրում են հողամասի բաժնային սեփականատերերը:

6.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետում նշված ընդհանուր գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner