|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2025 թվականի N 237-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրով մոդուլային սպանդանոցի՝ ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը։ 2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել կանխավճար՝ լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով։ 3․Լիզինգի առարկայի արժեքը կազմում է 49 400 000 (քառասունինը միլիոն չորս հարյուր հազար) դրամ, որից կանխավճարի գումարը կազմում է 9 880 000 (ինը միլիոն ութ հարյուր ութսուն հազար ) դրամ։ 4․ Սպանդանոցի համար 2025-2030 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեում նախատեսել առնվազն լիզինգի գծով վարձավճարների չափով ծախսային համապատասխան հոդված։ 5․ Լիզինգի վարձավճարների վճարումները նախատեսել յուրաքանչյուր տարվա ապրիլ-դեկտեմբեր ամիսներին։ |
Կողմ -25 ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(655.02 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|