2025 թվականի փետրվարի 25-ին Ախուրյանի համայնքապետարանում տեղի ունեցավ Ախուրյան համայնքի «Կամոյի մանկապարտեզ», «Քեթիի մանկապարտեզ», «Ջաջուռի մանկապարտեզ», «Մայիսյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հաշվետվությունների քննարկումներ։
Քննարկմանը մասնակցում էին համայնքի բնակիչներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցներ։ Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները ներկայացրերցին 2024 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքները, կատարած ծախսերը։ Քննարկվեցին տարվա ընթացքում իրենց առջև ծառացած խնդիրները, առաջարկվեցին լուծումներ։
Մասնավորապես շեշտվեց երեխաների թվի նվազումը՝ պայմանավորված դպրոցներում նախակրթարանների բացմամբ։ Քննարկվեցին շենքային պայմանների, սննդի հետ կապված հարցեր։