Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի հուլիսի 22-ի թիվ ՎՏ/14.2/18356-21 հանձնարարականը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԱխուրյան խոշորացված համայնքի Բասեն բնակավայրում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքներ» դրամաշնորհային ծրագրի սպասարկման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համար բացել արտաբյուջետային հաշիվ: |