ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ մասնակցությամբ համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Ներսիսյանի, Կարեն Սերգոյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների:
Համայնքի ղեկավարը լսել է բնակավայրերի վարչական ղեկավարների բարձրաձայնած խնդիրները, քննարկել դրանց պատճառները, առաջարկել լուծման ուղիներ:
Զավեն Մանուկյանը հատուկ անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, նշել, որ յուրաքանչյուր վարչական ղեկավարի աշխատանքի ճիշտ ցուցիչը հավաքագրման ցուցանիշն է:
«Այն բարձր նշաձողը, որ սահմանել ենք մեր համայնքի զարգացման գործում, կյանքի է կոչվելու հարկերի բարեխիղճ վճարման արդյունքում: Այսօր պետությունն ամուր կանգնած է մեր կողքին, սուբսիդավորում է մեր ներկայացրած տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գրեթե բոլոր ծրագրերը, մենք էլ մեր տեղերում պարտավոր ենք անել այն աշխատանքը, որի համար կոչված ենք»,-նշել է Զավեն Մանուկյանը:
|