Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի և 33-րդ կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի 42-րդ փողոց, 3 հասցեում գտնվող, 08-078-0024-0054 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի բաժանումից առաջացող հատվածները հասցեավորել հետևյալ կերպ՝
1)բաժանման սխեմայի 0,35043 հեկտար մակերեսով թիվ 1 հատվածի հասցեն թողնել նույնը «Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Մարմաշեն, 42-րդ փողոց, 3 հողամաս»,
2) բաժանման սխեմայի 0,01216 հեկտար մակերեսով թիվ 2 հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ «Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Մարմաշեն, 42-րդ փողոց, 3/2 հողամաս»
2.Գույքի բաժանման սխեման կցվում է սույն որոշմանը՝ համաձայն հավելվածի: