Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 210 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում կազմված 2022 թվականի դեկտեմբերի 17-ի արձանագրությունը, անասնաբույժի տեղեկանքը և հիմք ընդունելով Հովհաննես Ռենիկի Տիգրանյանի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի դիմումը՝ իր ընտանիքին պատկանող թվով 11 անասունների անկման հետևանքով պատճառված վնասի կապակցությամբ օգնություն տրամադրելու վերաբերյալ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կապս բնակավայրի բնակիչ Հովհաննես Ռենիկի Տիգրանյանի ընտանիքին տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ 500000 /հինգ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից։ |