Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30012024-08-0027 վկայականում հողամասի մակերեսի չափը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող հողամասից Մարզպետունի Հրաչի և Սուսաննա Սուրենի Քոչարյաններին համասեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասի ընդլայնման համար անհրաժեշտ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 29-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.1-ին կետում «200» թիվը փոխարինել «193,6» թվով, «08-007-0052-0056» թվերը փոխարինել «08-007-0052-0064» թվերով, «199» թիվը փոխարինել «190,2» թվով,
2.2-րդ կետում «242979 (երկու հարյուր քառասուներկու հազար ինը հարյուր յոթանասունինը)» թվերը և բառերը փոխարինել, «232235 (երկու հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր երեսունհինգ)» թվերով և բառերով: |