Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 11 նիստի հետևյալ օրակարգը՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 147-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմված սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին 3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մարզիկին դրամական աջակցություն տրամադրելու մասին 4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 3 գերեվարված զինծառայողների ընտանիքների դրամական աջակցություն տրամադրելու մասին 5.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ 46 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 6.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին 7. «Եղեգան փող» պաշտոնաթերթի տպագրության համար Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղին գումար տրամադրելու մասին 8.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի թվով 3 ընտանիքների դրամական փոխհատուցում տալու մասին |