Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Հացիկի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց , անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 88-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման մեջ «0.86556» թիվը փոխարինել «0.4407» թվով,
2) «30052025-08-0053» թվերը փոխարինել «24092025-08-0016» թվերով:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 223-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած: |