Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահի 2025 թվականի մայիսի 12-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում ստեղծված «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնի գործունեությունն ապահովելու, համայնքի երիտասարդներին անվճար ծառայություններ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածից «Պանդո» համայնքային զարգացման հասարարական կազմակերպությանը տրամադրել 4 098 000 (չորս միլիոն իննսունութ հազար) ՀՀ դրամ:
2․ «Պանդո» համայնքային զարգացման հասարարական կազմակերպության նախագահին՝ կատարված ծախսերի մասին ամենամսյա հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Պանդո» համայնքային զարգացման հասարարական կազմակերպության նախագահ՝ Անդրանիկ Պապոյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից։ |