Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հաշվի առնելով «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզիչների ներդրումը համայնքում սպորտի զարգացման գործում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանել լրավճարներ՝ 1.Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 10000 դրամի չափով: 2.Սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի,սպորտի վարպետի, մասնագիտությամբ աշխատող մասնագետների համար նրանց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 2000 դրամի չափով: 3.Տասը և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեցող մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 5000 դրամի չափով։ 4.Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում մարզադպրոցում առկա ուսումնամարզական խմբերի քանակից ելնելով` տնօրենի, ուսումնական գծով նրա տեղակալի, հրահանգիչ-մեթոդիստի պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ՝ 1)23-30 ուսումնական խմբերի առկայության դեպքում՝ 3000 դրամ, 2)31 և ավելի ուսումնական խմբերի առկայության դեպքում՝ 5000 դրամ:
|