Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների>> կանոնադրության 3-րդ գլխի 9-րդ մասի 1-ին կետի ա) ենթակետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի արձանագրության դրական եզրակացությունը և երեխայի տատիկ՝ Սուսաննա Խաչիկի Ադամյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի անչափահաս բնակիչ՝ Յուրիկ Սուրենի Ադամյանի /ծնված՝ 2008 թվականի դեկտեմբերի 12-ին/ նկատմամբ հոգաբարձու նշանակել տատիկին՝ Սուսաննա Խաչիկի Ադամյանին։
2․ Սույն որոշման կատարման կազմակերպումը ու պատասխանատվությունը դնել Ախուրյան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահի տեղակալի վրա։
3․ Սույն որոշման կատարման վերահսկողությունը վերապահել Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի վարչական ղեկավարին։
4․ Սույն որոշման մեկ օրինակը տրամադրել Սուսաննա Խաչիկի Ադամյանին։