Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի:
3.Սույն որոշման N 1 հավելվածի՝
1) 1-ին, 2-րդ, 3-րդ և 14-րդ կետերով սահմանված դրույքաչափերը հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ:
2) 22-րդ կետով սահմանված դրույքաչափերը հաշվարկել 0.3 գործակցի կիրառմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։