Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով «Հակոբյաններ համահայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրենի գրությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 11 խումբ 1 դաս 2 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածի «533 620 000» դրամ թիվը փոխարինել «526 683 400» դրամ թվով
2) Բաժին 09 խումբ 2 դաս 2 «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն» ծրագրի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածի «0» դրամ թիվը փոխարինել «6 936600» դրամ թվով:
2․ «Հակոբյաններ համահայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի պետական ոչ առևտրային կազմակերպությունների (դպրոցների) գերազանց սովորող թվով 24 (քսանչորս) աշակերտների (որպես խրախուսանք) և թվով 1 (մեկ) պատասխանատուի 7-օրյա կրթական շրջագայությունը դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք կազմակերպելու համար, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 6936600 (վեց միլիոն ինը հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր) դրամ։ |