Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2023 թվականի ապրիլի 17-ի թիվ 02.1//03602-2023 գրությունը՝ Հայաստանի Հարապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կամավոր խնդիրները,դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին » թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի «Սպորտի բնագավառում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների և նրանց մարզիչների դրամական աջակցության չափերը» բառերը փոխարինել «Սպորտի բնագավառում միայն օլիմպիական մարզաձևերում մրցանակային տեղեր զբաղեցրած, Ախուրյան համայնքի բնակիչ հանդիսացող մարզիկների և մարզիչների, ինչպես նաև «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզիկների և մարզիչների դրամական աջակցության չափերը՝» բառերով:
|