Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27032024-08-0048 վկայականում հողամասի մակերեսի չափը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Ազատան գյուղի 50-րդ փողոց, 2/2 հասցեի հողամասն աճուրդ վաճառքի միջոցով օտարելու և օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 148-Ա որոշման 1-ին կետում «0,031945» թիվը փոխարինել «0,03196» թվով: |