Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

 ԱՐԾՐՈՒՆԻ ՆԵՐՍԵՍԻ ԻԳԻԹՅԱՆԸ ծնվել է 1958թվականի հունվարի 10-ին Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում, ծառայողի ընտանիքում: Սկզբնական կրթություն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում:
    Դպրոցն ավարտելուց հետո, 1975-1977թթ. աշխատել է Ախուրյանի կոլտնտեսությունում, որպես բանվոր:
   1977-1979թթ. ծառայել է սովետական բանակում: 1979-1985թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշենսկի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո նշանակվել է նույն ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում` ավագ լաբորանտ, դասախոս:
    1986թվականին ընտրվել է նույն ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ, պարգևատրվել է ԽՍՀՄ Կոմերտմիության Կենտկոմի նշանով:
   1988թվականին վերադարձել է հայրենի գյուղ և անմիջապես աշխատանքի է անցել ՀՀ <<Գիտելիք>> ընկերությունում, որպես Ախուրյանի շրջանի պատասխանատու քարտուղար: 1989թվականին տեղափոխվել է Ախուրյանի շրջկոմ`  քաղ.լուս կաբինետի վարիչ:
   1991թվականին աշխատել է Ախուրյանի թիվ 85 ուսումնարանում, որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն:
   1992թվականին տեղափոխվել է Ախուրյանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի  նախագահի օգնական:
   1994թվականին աշխատանքի է անցել ՀՀ Պետական ռեգիստրի Ախուրյանի տարածքային ստորաբաժանումում, որպես բաժնի պետ:
    1996թվականի նոյեմբերի 26-ին ընտրվել է Ախուրյանի համայնքի ղեկավար:
    1999թվականի հոկտեմբերի 24-ին, 2002թվականի նոյեմբերի 24-ին, 2005թվականի հոկտեմբերի 23-ին վերընտրվել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավար: 2006թվականին պարգևատրվել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի հուշամեդալով Տեղական ինքնակառավարման կազմավորման և կայացման գործին աջակցելու համար 2008թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
2008, 2012,  2016 թվականներին վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար:
2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է և ստանձնել միավորված  ԱԽՈՒՐՅԱՆ համայնքի ղեկավարի պաշտոնը:
    Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ է:
     Ամուսնացած է ունի երեք երեխա:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝/0312/ 70885, 091420451
Էլ. փոստ՝
Գրել նամակ՝-

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

2389

Լիազորությունների

Սկիզբ՝13/11/2017
Ավարտ՝12/07/2023

Կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner