Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց, Հացիկ և Ազատան գյուղերի վարչական ղեկավարների գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1) 2022 թվականի հոկտեմբերի 20-29-ը Սլովենիայի Հանրապետության Մարիբոր քաղաքում կայացած բռնցքամարտի մեծահասակների «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարում 92+ կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց գյուղի բնակիչ Դավիթ Չալոյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ,
2) 2022 թվականի հոկտեմբերի 14-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած սամբոյի պատանիների աշխարհի առաջնությունում 49 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ Միհրան Միրզայի Սլոյանին՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամ,
3) Ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչներ Մանվել Խնձրցյանի, երիտասարդների Եվրոպայի առաջնության ոսկե և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մուշեղ Մկրտչյանի մարզիչ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ Կարապետ Ենգոյանին՝ 300 000 ( երեք հարյուր հազար) դրամ: |