Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համայնքային գրադարան» և «Ախուրյանի Ֆերմատա արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների լուծարումից հետո մնացած գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի: |