Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-084-0106-0059 կադաստրային ծածկագրով հողամասում քաղաքացի Մանիկ Գագիկի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված կերախոհանոցը և դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 105-Ա որոշման 1-ին կետում «362225 (երեք հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր քսանհինգ) և 147067 (մեկ հարյուր քառասունյոթ հազար վաթսունյոթ)» բառերը, թվերը և կետադրական նշանները փոխարինել «304219 (երեք հարյուր չորս հազար երկու հարյուր տասնինը) և 89061 (ութսունինը հազար վաթսունմեկ)» բառերով, թվերով և կետադրական նշաններով։ |