Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գործող «Հույսի տիկնիկներ» տիկնիկային թատրոնի խմբի կազմակերպիչ Արշակ Ռուդիկի Մուրադյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեի» 4727 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գործող, 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների կողմից հիմնված «Հույսի տիկնիկներ» տիկնիկային թատրոնի խմբին Ախուրյան համայնքում ներկայացումներով հանդես գալու համար տրամադրել 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ: |