Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ի մասի դրույթներով և հաշվի առնելով, որ 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-423-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 61-Ն որոշումը։ |