Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայասատանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 19-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի մի խումբ բնակիչների 2024 թվականի ապրիլի 03-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի ապրիլի 04-ի գրությամբ ներկայացված հանրային լսման վերաբերյալ N 1 արձանագրության 3-րդ կետի դրույթը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշենի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակիչ, արվեստի վաստակավոր գործիչ՝ Մուրադ Գևորգի Մալխասյանի անունով, անվանելով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշենի Մուրադ Մալխասյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշենի Մուրադ Մալխասյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի: |