Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի ու 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Աշոտ Գվիդոնի Ֆարմանյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Ախուրյան բնակավայրի Ախուրյանի խճուղի, 16 հասցեի 191,68 քառակուսի մետր ներքին մակերեսով շենքը սեփականության իրավունքով, որպես բնակելի տուն վերափոխելու և օգտագործելու նպատակով, նվիրաբերել Աշոտ Գվիդոնի Ֆարմանյանի ընտանիքի հետևյալ յոթ անդամներին (այսուհետ՝ նվիրառուներ) ․
1) Ֆարմանյան Աշոտ Գվիդոնի՝ ինքը (ծնված 14/08/1973 թվական),
2) Իվանյան Աննա Սամվելի՝ կինը (ծնված 03/02/1980 թվական),
3) Ֆարմանյան Հարություն Աշոտի՝ տղան (ծնված 16/04/2001 թվական),
4) Ֆարմանյան Արտաշես Աշոտի՝ տղան (ծնված 13/03/2005 թվական),
5) Ֆարմանյան Անի Աշոտի՝ աղջիկը (ծնված 10/07/2012 թվական),
6) Ֆարմանյան Գեղեցիկ Գեղամի՝ մայրը (ծնված 08/03/1953 թվական),
7) Ֆարմանյան Արտաշես Գվիդոնի՝ եղբայրը (ծնված 08/12/1971 թվական):
2. Որոշման 1-ին կետով նվիրաբերված բնակելի տնով զբաղեցված 08-007-0065-0035 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 600 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել նվիրառուներին:
3. Սույն որոշման 2-րդ կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 1221 դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 732600 (յոթ հարյուր երեսուներկու հազար, վեց հարյուր) դրամ:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության և հողամասի առուվաճառքի պայմանագրեր, ապահովել դրանց նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ |